211652_close_icon
views-count1307 դիտում article-date 15:56 02-02-2021

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը սկսում է ռուսերենի անվճար դասընթացները Երևանում և ՀՀ մարզերում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը սկսում է ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացներ՝ 7-14 տարեկան երեխաների համար: Դասընթացների աշխարհագրությունը նախորդ տարվա համեմատ ընդլայնվել է։ Ռուսաց լեզվի դասեր կանցկացվեն Երևանում, Չարենցավանում, Արմավիրում, Գյումրիում, Աբովյանում, Վայքում, Աշտարակում, Մարտունիում, Վանաձորում: «Դասընթացներին երեխաները կստանան բոլոր անհրաժեշտ գիտելիքները, կզարգացնեն բանավոր խոսքը և կշփվեն ռուսական մշակույթի հետ։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում ապագա սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, քանի որ հասկանում ենք, որ նրանցից է կախված մեր ապագան։ Միայն փետրվար-մարտ ամիսներին անվճար դասընթացներին կմասնակցի 120 երեխա։ Այսպիսի ցուցանիշ մեզ մոտ գրանցվել էր 2019-2020թթ-ին։ Սա ապացույց է, որ այս դասընթացները պահանջված են ու երեխաները ցանկանում են ռուսերեն սովորել», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ Պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 անգամ։ Մինչև ուսումնական գործընթացի մեկնարկը կատարվել է 387 երեխաների թեսթավորում, ռուսերենի իմացության մակարդակը պարզելու համար։ Երևանում դասընթացները կանցկացվեն «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում և Ռուսական կենտրոնում։ Ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացները առաջին անգամ մեկնարկել են 2019 թ․ հոկտեմբերին։ «Դոմ Մոսկվի» կենտրում կայացած միջոցառման ժամանակ, նախորդ ուսումնական շրջանի մասնակից երեխաները ստացան սերտիֆիկատներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր