15584 դիտում
21:26 01-02-2021
«Ձեր ներկայությունը ողջունելի չէ այստեղ, տիկի՛ն Հակոբյան». ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտե
ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Ամերիկա այցին:
Հայտարարությունում ասվում է. «Մամուլից իմացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր հասել է Լոս Անջելես։
Տիկին Հակոբյանը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձախողակ դիվանագիտությունը, թշնամու նկատմամբ երկչոտ վերաբերմունքը, ընդդիմադիրների դեմ նրա գործադրած բռնարարքները, Հայաստանի ու Սփյուռքի հայության հանդեպ բաժանարար եւ սպառնալից մոտեցումները, մեր անհետ կորած եւ գերեվարված զինվորներին վերադարձնելու՝ նրա անկարողությունը, հետպատերազմյան մարդասիրական ճգնաժամի նկատմամբ նրա ապաշնորհ կեցվածքը, նրա ստերը պատերազմից առաջ, դրա ընթացքում ու դրանից հետո, նրա դավադրամտությունը՝ գաղտնաբար ստորագրելով մեր հողերը հանձնելու հայտարարության տակ, պատերազմը ղեկավարելու՝ նրա քանդիչ մեթոդաբանությունը, որ հանգեցրեց հազարավոր զինվորների նահատակության, եւ, փաստորեն, ադրբեջանական օրակարգը պաշտպանելն ու առաջ մղելը։
Մենք հստակ պատգամ ունենք տիկ. Հակոբյանին, որը մեր համայնք է այցելում առանց նախապես հայտարարելու եւ մեզ անծանոթ պատճառներով։
Ձեր ներկայությունը ողջունելի չէ այստեղ, տիկի՛ն Հակոբյան»:
Նմանատիպ նյութեր
1358 դիտում
15:32 25-11-2014
Բակո Սահակյանն այցելել է Լոս Անջելեսի Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան
2908 դիտում
12:31 22-11-2018
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի Արեւմտյան ափի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
1291 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4744 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած