211652_close_icon
views-count1520 դիտում article-date 16:58 01-02-2021

Երևանում կանցկացվի դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոն

Ապրիլի 5-ից մայիսի 5-ը Երևանում կանցկացվի դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոն։ Այն կազմակերպել են «Dudukman Production»-ը և դուդուկահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Էմանուել Հովհաննիսյանը։ Մրցույթ-փառատոնի նպատակն է պատանի և երիտասարդ դուդուկահարների շրջանում նոր տաղանդների բացահայտումը, ինչպես նաև հայկական այս գեղեցիկ նվագարանի հանրահռչակումը: Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել մինչև 22 տարեկան դուդուկահարներ աշխարհի տարբեր երկրներից։ Մրցույթը կանցկացվի երեք փուլով։ Մրցութային փուլերում մասնակիցները կներկայացնեն հայկական երաժշտության տարբեր ճյուղեր։ Առաջին փուլում մասնակիցները կկատարեն ժողովրդական մեղեդի և միջին տեմպի պարեղանակ, երկրորդ փուլում երաժիշտները կներկայացնեն հոգևոր երաժշտություն կամ Կոմիտաս և աշուղական երգի մեղեդի, իսկ երրորդ փուլում կնվագեն մեկ ստեղծագործություն ըստ ցանկության և իմպրովիզացիոն բնույթի արագ տեմպով պարեղանակ։ Մրցույթի բոլոր ելույթները կձայնագրվեն և կտեսագրվեն, այնուհետև կցուցադրվեն «Dudukman Production»-ի բոլոր սոցհարթակներում։ Լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան համագործակցել հանրահայտ արտիստների հետ, ինչպես նաև վարպետության դասեր ստանալ դուդուկի լավագույն մասնագետներից։ Բոլոր մրցանակակիրներին սպասվում են դրամական պարգևներ և մրցանակներ պրոֆեսիոնալ ձայնագրության տեսքով։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն անվանի երաժիշտներ։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մարտի 15-ը՝ [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով։ Մրցույթի մասին այլ տեղեկություններ կարող եք ստանալ «Dudukman Production»-ի [url=https://www.facebook.com/dudukmanstudio]ֆեյսբուքյան[/url] և [url=https://www.instagram.com/dudukmanproduction/]ինստագրամյան[/url] էջերից՝
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր