211652_close_icon
views-count5012 դիտում article-date 21:50 29-02-2020

Երևանում կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն

Երևանում սույն թվականի հոկտեմբերի 9-12-ը կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն, որն իրականացվում է Եվրասիական-նորվեգական «Կառուցել կամուրջներ» ծրագրի շրջանակներում: Դիմումներ կարող էք ուղարկել հետևյալ հասցեներով` [email protected] , [email protected], [email protected], facebook. com/ngomay՝ ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է: Կարող եք ուղարկել Ձեր վիդեո/աուդիո հոլովակը, որն ունի 5 րոպե տևողություն, ներառական է և որակյալ, և մասնակցել գալա համերգին, որը տեղի կունենք հոկտեմբերի 9-ին: Եվ դա դեռ ամենը չէ։ Թատերական Լաբորոտորիա կանցկացվի հոկտեմբերի 10-12-ը: Կարող եք ընտրել 10 աշխատանքային խմբերից մեկը, Թատերական արվեստ, Հայկական պար,Հայկական ազգային երգ, Երգչախումբ, Ինստրումենատալ երաժշտություն, Թատերական դեկորացիայի պատրաստում, Թատերական զգեստի պատրաստում, Թատերական ռեկվիզիտի պատրաստում, Լանդշաֆտային դիզայն, Խոհանոց և Հոկտեմբերի 12-ին կկարողանաք մասնակցել Հ․ Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթի ամփոփիչ ներկայացմանը և եզրափակիչ հյուրասիրությանը:

Նմանատիպ նյութեր