211652_close_icon
views-count23342 դիտում article-date 14:00 06-05-2024

Վրաերթ՝ Արմավիրի մարզում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով «Նոյ» ստոմատոլոգիական կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Վոլոդյա Ս.-ն Մրգաշատ բնակավայրի 13-րդ փողոցում՝ «Նոյ» ստոմատոլոգիական կենտրոնի հարևանությամբ իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Քնարիկ Մ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանե ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիտսակեսյանն ու ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները:

Դեպքի մասին ոստիկանության Մեծամորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել վրաերթը: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր