Գեղարքունիքի մարզում անցկացվել է դուդուկահարների ֆլեշմոբ-փառատոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 17-ին «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ-ն «Անկախության սերունդ» ծրագրի շրջանակներում Գավառում անցկացրել է դուդուկահարների ֆլեշմոբ-փառատոն: Երաժշտական միջոցառումը կազմակերպվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
«Գեղարեգ» ՀԿ ղեկավար Գրիգոր Դաշտոյանի տեղեկացմամբ՝ երաժիշտ մասնագետները՝ դուդուկի մասնագիտացված դպրոցի, Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզի տարբեր քաղաքների և գյուղերի երաժշտական դպրոցներում նախապես իրականացրել են լսումներ։ Ընտրվել է 15 պատանի և երիտասարդ դուդուկահար, որոնք էլ հոկտեմբերի 17-ին իրենց կատարումներով հանդես են եկել փառատոն-ֆլեշմոբի ընթացքում։
Նշենք, որ «Անկախության սերունդ» ծրագիրը ներառում է մի շարք միջոցառումներ։ Դրանց թվում են՝ սեպտեմբերի 21-ին Գավառում անցկացված անկախության ֆլեշմոբը, հոկտեմբերի 7-ին կայացած անկախության քայլերթը։ Առաջիկայում տեղի են ունենալու ազգային պարի, հայրենասիրական երգի, դաշնակահարների, երգչախմբային, ստեղծագործողների փառատոներ, որոնք ընդգրկելու են Գեղարքունիքի մարզի շնորհալի երիտասարդներին։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]