211652_close_icon
views-count24274 դիտում article-date 20:22 31-01-2021

53-ամյա կինը «Արթմեդ» բժշկական կենտրոնի բժշկին մեղադրում է ամուսնու մահվան մեջ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, հունվարի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով հետագա ընթացքը լուծելու համար ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ուղարկվել Գյումրիի բնակիչ, 53-ամյա Գայանե Մ.-ի դիմումը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագ, վերջինս դիմել է գլխավոր դատախազին և հայտնել, որ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնում բժիշկ Մամիկոն Ավետյանի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով ամուսինը՝ 61-ամյա Սամվել Մխիթարյանը մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր-Նորքի բաժին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր