211652_close_icon
views-count2539 դիտում article-date 19:13 31-01-2021

Միքայել Մինասյան. Պարտության մասին խոսելիս պետք է հիշել, որ պատերազմի ժամանակ պարտությունն, ըստ էության, դարձել է նիկոլիզմի ամբողջ գաղափարախոսության ձախողումը

Պարտության մասին խոսելիս պետք է հիշել, որ պատերզամի ժամանակ պարտությունն, ըստ էության, դարձել է նիկոլիզմի ամբողջ գաղափարախոսության ձախողումը: Այդ մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: «Սա երկրորդ էսսեն է ավելի վաղ խոստացված «Հեղափոխական եռապատումից»: Երրորդում մենք կխոսենք ապագայի մասին: Մենե, թեկել ու փարսին*. պարտություն Պարտության մասին խոսելիս պետք է հիշել, որ պատերզամի ժամանակ պարտությունն, ըստ էության, դարձել է նիկոլիզմի ամբողջ գաղափարախոսության ձախողումը: Սուտը, որի վրա Նիկոլն ու նրա թիմը կառուցել են նոր, իրենց համար հարմարավետ Հայաստան, բացահայտվել է եւ դարձել ակնհայտ: Եւ պատահական չէ, որ պատերազմի առաջին օրը խորհրդարանում իր ելույթի ժամանակ Նիկոլը հայտարարել է. «Եկեք պայմանավորվենք. ինչ էլ պատահի, մենք երբեք մեզ չենք ճանաչի պարտվածի կարգավիճակում»: Նա գիտեր՝ ինչի մասին էր խոսում: Նրա խոսքերը պատահական չէին: Մենք սովոր ենք դիտարկել մեր պարտությունները զոհի տեսանկյունից՝ ներկայացնելով վիկտիմությունն ազգային, էթնիկ մակարդակում: Դա շատ հարմարավետ է. երբ դու զոհ ես, միշտ թվում է, որ պարտության մեջ սեփական մեղքի բաժինը չունես: Պարտության մեջ միշտ մեղավոր է երրորդ կողմը: Հետեւեք նիկոլական քարոզչամեքենայի թեզերին եւ դուք կհայտնաբերեք, որ մեր պարտության մեջ մեղավոր է նախկին իշխանությունը, Ադրբեջանը, Թուրքիան, Սիրիայից վարձկանները, Ռուսաստանը, բոլորը, բացի Նիկոլից: Նախկինում՝ պակաս տեխնոլոգիական ժամանակաշրջանում, դա, հնարավոր է, գործեր: ժամանակակից շրջանի խնդիրն այն է (կամ հմայքը՝ կախված որ կողմից եք անդրադառնում հարցին), որ բոլոր քայլերը գրառված են: Բոլոր հայտարարություններն արխիվացված են: Բոլոր լայվերը՝ ներբեռնված: Այլեւս ստել հնարավոր չէ: Այդ ամենը հանգեցնում է նրան, որ մեղքը Սիրիայից վարձկանների, եղանակի եւ նախկին իշխանության վրա գցելն անհնար է: Մեղավորն ակնհայտ է՝ որքան էլ նա չէր ցանկանում լինել մեղավորի կարգավիճակում: Ինչպես ես գրել եմ վերեւում, այդ պարտությունը ոչ միայն եւ ոչ այնքան պարտություն է պատերազմում: Դրանում պարտության համար մեղքը ստիպում է հասարակությանը վերաիմաստավորել իր քայլերը վերջին 3 տարվա ընթացքում: Արծրունի ստերին հավատալը ստիպում է հիշել բոլոր ստերը, որոնք հասարակությունը կլանել է 3 տարվա ընթացքում՝ Նիկոլի իշխանության ժամանակ: Հիշողությունն այն մասին, թե ինչպես է Նիկոլը ժխտել իր ատելությունն Արցախի նկատմամբ ստիպում է հասարակությանը հիշել այն, թե ինչպես է նա ծաղրել նրանց, ովքեր այդ մասին խոսել են 3 տարի առաջ: Եւ պատերազմում պարտությունը նրա պոպուլիստական գաղափարախոսության, նիկոլիզմի ձախողումն է: Մեր հասարակությունը բախվում է սեփական սխալներին՝ աստիճանաբար հասկանալով, որ դրանք անհրաժեշտ է խոստովանել: Սակայն նախքան ընդունելը, այն պետք է անցնի ամենակեղծ փորձության միջով, որը նրա համար նախապատրաստել է Նիկոլը: Քանի որ մենք արդեն պարզել ենք, որ Նիկոլը չի կարող պարտության մեղքը գցել ուրիշի վրա, իսկ դրա խոստովանումը նրա համար ճակատագրական է, նա հասարակությանն առաջարկում է մոռացում: Նիկոլը ցանկանում է մոռանալ պատերազմը, ինչպես սարսափելի երազ. դրա հետ կապված ոչինչ նրան չի մտահոգում: Հիշեք նրա հարբած լայվերը ժողովրդի վրեժի մասին, նոյեմբերին ղեկին ծխելու համար տուգանային միավորների մասին ընդունված օրինագիծը: Զոհերի, վիրավորների, անհետ կորածների եւ գերիների, ինչպես նաեւ հենց պարտության հարցը նրա «գրպանի քարոզիչները» դիտարկում են միայն ներքաղաքական պայքարի համատեքստում: Եւ ընկճված հասարակությունը կարող է ընդունել այդ մոտեցումը: Կարելի է չնկատել պարտությունը. Նիկոլն ու իր աջակիցները հենց դրանով են զբաղված: Սակայն չընդունելով պարտությունը՝ մենք չենք քաղում դրանից դասեր եւ չենք թերթում այդ էջը: Ձեւացնելով, որ պարտություն չի եղել՝ մենք դա շարունակում ենք, դարձնում հարատեւ: Քաղված դասերը, պարտության գիտակցումն ու դրա ռեֆլեքսիան այն հիմնաքարն է, որի վրա մենք կկառուցենք մեր Հայաստանը: Սակայն այդ մասին խոստանում եմ ներկայացնել այս շարքի վերջին էսսեում: *Մենե, թեկել եւ փարսին՝ նշան է՝ ուղարկված բաբելոնյան թագավոր Վալթասարին եւ վերծանված մարգարե Դանիելի կողմից. ահա նաեւ բառերի նշանակությունը. մենե՝ Աստված հաշվել է քո թագավորության օրերը և վերջ է տվել դրան; Թեկել՝ դու կշեռքով կշռվել ես, ու քաշդ պակաս է եղել; Փարսին՝ քո թագավորությունը բաժանվել ու տրվել է մարերին ու պարսիկներին»,-գրել է Միքայել Մինասյանը:

Նմանատիպ նյութեր