211652_close_icon
views-count10840 դիտում article-date 22:10 31-01-2021

Նարեկ Մալյան. Մոտակա մեկ ամսում կլինի աննախադեպ չափերի հասնող արտագաղթ

ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ըստ տարածվող լուրերի վաղը՝ փետրվարի 1-ին բացվելու են դեպի ՌԴ ճանապարհները: Վստահ կարող եմ պնդել, որ մոտակա մեկ ամսում կլինի աննախադեպ չափերի հասնող արտագաղթ: ՀՀ հպարտ քաղաքացիները (հիմնականում նրանք ովքեր սոցցանցերում գրում են NIKOL@ MEZ PRKEC) վաղվանից մեծ խմբերով, ընտանիքներով կարտագաղթեն ՌԴ տարբեր քաղաքներ համալրելով ՌԴ սպասարկման ոլորտի աշխատատեղերը: Հայաստանի պատմության ամենամեծ գաղթը կսկսվի վաղը՝ փետրվարի 1-ից: Վստահ եմ նաև, որ արտագաղթողները Ռոստովից, Պսկովից, Վլադիկավկազից և ՌԴ այլ երկրորդական քաղաքներից կշարունակեն հայրենիքում ապրողներին հայրենասիրության լատինատառ դասեր տալ, պարտադրելով մեզ սիրել Նիկոլին և իր ուսապարկերին: Կարծում եմ օրինաչափ կլինի փետրվարի 1-ը այսուհետ օրացույցում նշել որպես ոտքերով քվեարկող հպարտ քաղաքացու օր, կամ հպաաաարտ խոպանչու օր»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր