3388 դիտում
10:09 31-01-2021
Ուկրաինացի փորձագետը Հայաստանի համար ճգնաժամից դուրս գալու երեք տարբերակ է տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինայից մեծ ջանքեր պահանջվեցին Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում նեյտրալիտետ դրսևորել ու չսատարել կողմերից որևէ մեկին, ինչպես հայտնում է[url=https://ua-report.info/2021/01/30/5318/] AnalitikaUA.net[/url]-ը՝ այս մասին հայտարարել է ուկրաինացի միջազգայանգետ Իլիյա Կուսան:
Ուկրաինացի փորձագետը խոսեց պատերազմից հետո Հայաստանում ձևավորված նոր իրավիճակի մասին:
Նա շեշտում է, որ պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանցիները փորձում էին զուգահեռներ տանելով փորձել Ուկրաինայի պետական դիրքորոշումն իրենց ձեռնտու լույսի տակ ներկայացնել, բացի այդ՝ դրանով փորձում էին խնդրին ոչ այնքան լավ ծանոթների շրջանում իրենց նկատմամբ դրական միտում ձևավորել:
Ուկրաինացի քաղաքագետը նշում է սակայն, որ Ուկրաինայից մեծ ջանքեր պահանջվեցին դրսևորել նեյտրալիտետ պատերազմի ընթացքում ու չսատարել կողմերից որևէ մեկին:
«Դեռևս պատերազմից առաջ, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց առաջ էլ Հայաստանի շուրջ ձևավորված գեոպոլիտիկ իրավիճակը շատ լարված էր ու բարդ: Մեղմ ասած Հայաստանը սեղմված էր շատ փոքր տարածության մեջ և շրջապատված էր կամ թշնամիներով կամ բարդ գործընկերներով: Ստացվում էր, որ միայն Իրանն է քիչ թե շատ վստահելի գործընկեր Հայաստանի համար: Նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից հետո Հայաստանի վիճակն ավելի է վատթարացել», — ասում է ուկրաինացի փորձագետը:
Կուսան Հայաստանի համար ճգնաժամային վիճակից դուրս գալու երեք տարբերակ է տեսնում: Առաջինը՝ անվերապահորեն Ռուսաստանի հետ քաղաքական ու ռազմական համագործակցության խորացումն է, ռուսական իշխանություններին կարևորագույն համակարգերի հանձնումը, քանի որ Հայաստանի համար տվյալ պահին այլնընտրանք չկա:
Երկրորդ տարբերակը հետևյալն է. «Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի արտաքին քաղաքականությունը՝ պահպանի ստատուս քվոն և ոչ մի զիջման չգնա Ադրբեջանին ու Թուրքիային ու փորձի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա անել ու փորձել ռուսաստանի միահեծան ազդեցությունը թուլացնել նոր ազդեցության գոտիներ ստեղծելու միջոցով: Տարբերակներ կան՝ Եվրամիությունը կա, Չինաստանը կա, Իրանը կա, Կենտրոնական Ասիան կա, ԱՄՆ-ն և այլն: Այսինքն հնարավորություն կա թուլացնելու Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում միաժամանակ զարգացնելով այլ երկրների հետ դիվանագիտական օրակարգեր ու ամեն երկրից ստանալով մի բան, որը կօգնի իրագործել ռեֆորմներ Հայաստանի ներսում»:
Փորձագետը նշում է, որ այս տարբերակը իրենից հսկայական ծախսեր, կադրերի ներգրավվածություն է ենթադրում ու քաղաքական ռեսուրսների մեծ չափաբաժին է ենթադրում:
Երրորդ տարբերակը Ադրբեջանի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումն է, բայց դրա գինն ու հետևանքները տարբեր կարող են լինել:
Փորձագետը կարևորում է Հայաստանի ճկուն լինելը, քանի որ ճիշտ դիվանագիտության դեպքում Հայաստանը կոմունկիացիաների ապաշրջափակումը կարող է իր համար ձեռնտու ճանապարհներով իրականացնել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1765 դիտում
20:33 07-05-2014
Պուտինը և Բուրկհալտերը ընդունել են ուկրաինական ճգնաժամից դուրս գալու «ճանապարհային քարտեզը»
1488 դիտում
17:31 10-10-2014
Ուկրաինայում ճգնաժամից դուրս գալու միակ հնարավորությունը Մինսկի հուշագրի իրականացումն է. Շտայնմայեր
Այս բաժնից
592 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1027 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1183 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա