211652_close_icon

Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը եղել է Հայաստանին թակարդում պահելու մասին. Փաշինյան

views-count973 դիտում article-date 19:40 03-12-2025
 Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում երբեք խնդիր չի դրվել Ղարաբաղի հարցը լուծել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:

«Ղարաբաղի հարցի բանակցային ողջ գործընթացը երբեք, ոչ մի վայրկյան, ոչ մի պահ չի եղել Ղարաբաղի հարցը կարգավորելու մասին: Ղարաբաղի հարցի բանակցային ամբողջ գործընթացը եղել է Հայաստանին, ինչ-որ առումով նաև Ադրբեջանին թակարդի մեջ պահելու մասին, ուրիշ որևէ բանի մասին չի եղել: Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում երբեք խնդիր չի դրվել Ղարաբաղի հարցը լուծել, այլ խնդիր է դրվել այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն լինելու շանս չունենա»,-ասել է վարչապետը:

Փաշինյանը նշել է՝ ինչքան էլ բարդ է դա խոստովանել, բայց հնարավոր չէ առաջ գնալ առանց դա խոստովանելու: Նա հիշեցրել է՝ ինքն ասել է, որ Հայաստանն աշխարհաքաղաքական թակարդից դուրս է եկել՝ նկատի ունենալով հաստատված խաղաղությունը:

«Եվ հնչող մտահոգությունները կամ բուռն հայրենասիրական դիտանկյունով հնչող ձևակերպումները բոլորովին ուրիշ բանի մասին են: Դրանք Հայաստանը թակարդի մեջ վերադարձնելու մասին են, ուրիշ որևէ բանի մասին չեն: Մենք այսօր պետություն ենք, քան երբևէ, ինքնիշխան ենք, քան երբևէ, անկախ ենք, քան երբևէ: ՀՀ-ն այսօր ապրում է իր վերջին 500 տարվա պատմության ամենահեռանկարային և ամենախոստումնալից շրջանը: Մենք նախորդող շրջանում երբեք ժամանակաշրջան չենք ունեցել, որ ապագայի նկատմամբ ունենանք վստահության այսքան կշիռ»,-ասել է վարչապետը:

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 2-ին հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մի շարք փաստաթղթեր:

 

Նմանատիպ նյութեր