Պուտինը և Բուրկհալտերը ընդունել են ուկրաինական ճգնաժամից դուրս գալու «ճանապարհային քարտեզը»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵԱՀԿ ներկայիս նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը քննարկել են Ուկրաինայում իրադրությունը, որի արդյունքում ընդունել են ճգնաժամից դուրս գալու «ճանապարհային քարտեզը»:
Հանդիպման արդյունքում Ռուսաստանի ղեկավարը կոչ է արել ՈՒկրաինայի դաշնայնացման կողմնակիցներին հետաձգել մայիսի 11-ին նախատեսված մարզերի ինքնորոշման հանրաքվեն, ինչպես նաև սատարել է իշխանությունների և նրանց միջև կլոր սեղանների գաղափարը:
Բացի այդ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը իրեն չի համարում կոնֆլիկտի կողմերից մեկը և չի պատրաստվում պատասխանատվություն կրել Արևմուտքի գործողությունների համար, որոնք իրադրությունը դրեցին շրջափակման մեջ: