11621 դիտում
18:24 10-11-2020
Ստեղծված ճգնաժամից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն է, դա կործանարար կլինի հայության համար․ Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով խուսափել քաղաքացիական պատերազմի վտանգից ու ներքաղաքական հակասությունները հաղթահարել սահմանադրական դատարանով։
Ilur.am կայքում տեղադրված հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով։
Քաղաքացիական պատերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց բացի, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ հայության համար։
Ուզում եմ հուսալ, որ ազգի ճակատագրով մտահոգ կուսակցությունները, հասարակական-քաղաքական խմբերը, ուժային կառույցները, մտավորականության հեղինակավոր ներկայացուցիչները և ընդհանրապես պատասխանատվության զգացում ունեցող բոլոր ուժերը կգործադրեն իրենց ողջ ազդեցությունը՝ նման աղետալի հեռանկարից խուսափելու համար»։
Նմանատիպ նյութեր
10354 դիտում
18:23 06-12-2020
Լևոն Տեր-Պետրոսյան. Կրկին քաղաքացիական պատերազմի վտանգի մասին. iLur.am
3445 դիտում
10:09 31-01-2021
Ուկրաինացի փորձագետը Հայաստանի համար ճգնաժամից դուրս գալու երեք տարբերակ է տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1207 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
808 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ