Նարեկ Մալյան. Արձանագրենք, որ առ այս պահը վարչապետի աթոռը զբաղեցնողը չի պատասխանել պարզ հարցի
«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լրագրողը պարզ հարց է տվել.
-Ըստ ձեզ Շուշին հայկական քաղաք է, թե ոչ:
Այդ հարցը ունի երկու պատասխան:
1. այո
2. ոչ
Արձանագրենք, որ առ այս պահը վարչապետի աթոռը զբաղեցնողը չի պատասխանել այդ պարզ հարցին: Լիքը բառեր է ասել, մեջբերումներ է արել, շպագատ է իջել, բայց հարցին չի պատասխանել:
Հիշեցնեմ հարցը հետևյալն էր՝ Շուշին հայկական քաղաք է, թե ոչ...»: