1500 դիտում
12:13 16-12-2020
Մի պարզ հարցի մինչև հիմա իշխանությունը չի պատասխանել՝ որքան անհետ կորած մարդ կա. Տիգրան Աբրահամյան
Մի պարզ հարցի մինչև հիմա իշխանությունը չի պատասխանել՝ որքան անհետ կորած մարդ կա։
Նոյեմբերի 9-ից հետո, երբ իրավիճակն անհամեմատ հանգիստ է եղել և անգամ զինվորներն են հնարավորություն ստացել կարճատև արձակուրդ ստանալ, ենթադրվում է, որ զորամասերում, զինկոմիսարիատներում մահվան դեպքերի, անհետ կորածների, վիրավորների մասով արդեն որոշակի տեղեկատվություն ստացվել է և փոխանցվել է ՊՆ, կառավարություն։
Պարզ ասած, արդեն հստակ է, թե ովքեր շարքում չեն։
Վիրավորների թիվն ակնհայտորեն կա, դժվար չէր այս ընթացքում ճշտելը, գերիներինը դեռ ճշտվում է, որովհետև Ադրբեջանը ոչ բոլորի գերեվարված լինելն է հաստատում։
Զոհվածների թիվը իշխանությունը տարբեր պատճառներով ամբողջական չի հրապարակում, սակայն ներսում ճշգրտված/ճշգրտվող թվերը կան։
Իսկ շարքում չգտնվող ու վերևում թվարկածս կատեգորիայի մեջ չմտնողներն անհետ կորածներն են, որոնց թիվը բնականաբար կա, սակայն իշխանությունը հետևողականորեն թաքցնում է։
Թե մինչև երբ է իշխանությունը փախնելու պատասխանատվությունից և համատարած կեղծիքների գնալու՝ ստույգ չգիտեմ, բայց որ այսպես շարունակվել չի կարող՝ արդեն բոլորին է ակնհայտ։
[b]Տիգրան Աբրահամյան[/b]
Նմանատիպ նյութեր
23687 դիտում
01:28 15-08-2022
Պայթյունից հետո անհետ կորած համարվող 6 քաղաքացի հայտնաբերվել է. անհետ կորած է համարվում 19-ը քաղաքացի
Այս բաժնից
1333 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
922 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար