1236 դիտում
17:29 21-01-2023
«Պապիկյանն ինչ որ արել է կամ չի արել, եղել է, որովհետեւ այդպես է ցանկացել վարչապետի աթոռը զբաղեցնողը»․ Արտակ Գալստյան
«Առաջին մեղավորը ոչ թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է, այլ նրան նշանակողը»,-Հանրապետության հրապարակում այսօր Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հանրային ձայն» կուսակցության փոխնախագահ Կարեն Եմենջյանը։ Նա նշեց, որ Հայաստանը հիմա չունի ծրագիր է, թե ուր է գնալու եւ ինչ է անելու, եւ սա անթույլատրելի իրավիճակ է․ «Մինչեւ ե՞րբ պետք է այսպես լռենք ու նայենք, թե ամեն օր ում են սպանում։ Բավական չէ՞ վախով ապրել»։ Գրում է «Առավոտը»։
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզում հրդեհ-պայթյունի հետեւանքով 15 զինծառայողի մահվան դեպքին, նշեց․ «Ես Սովետական Միության ծնունդ եմ եւ հիշում եմ, որ երբ մահվան լուր էինք լսում, ողջ թաղամասը սգի մեջ էր։ Էլ չասեմ, երբ սպանության մասին էինք լսում։ Այսօր դա դառել է սովորական։ Սովորական է դարձել նաեւ թմրանյութը, երեխայի կողմից մոր սպանությունը, եւ սա հնարավոր է դարձել վերջին 4-5 տարում։ Խնդիրը միայն Սուրեն Պապիկյանի հրաժարականի հարցը չի, դա առաջին քայլն է։ Նրա հրաժարականը պահանջելով՝ փորձում ենք արձանագրել, որ այն, ինչ արել է կամ չի արել նա, թույլ է տվել, որովհետեւ այդպես է ցանկացել վարչապետի աթոռը զբաղեցնողը։ 15 զոհի դեպքում անգամ նա նկատողություն չի ստացել»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
2678 դիտում
23:23 30-01-2021
Նարեկ Մալյան. Արձանագրենք, որ առ այս պահը վարչապետի աթոռը զբաղեցնողը չի պատասխանել պարզ հարցի
Այս բաժնից
1327 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
919 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար