2419 դիտում
23:35 30-01-2021
Զարուհի Հովհաննիսյան. Ինձ համար ուղղակի զարհուրելի է փաշինյանական մտածելակերպը
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինձ համար ուղղակի զարհուրելի է փաշինյանական մտածելակերպը։ Շուշիի բնակիչների վերադարձի ու հայկականության շուրջ շարունակվող և վարչապետի վիճակն առավել ծանրացնող բացատրությունները ակնհայտ խտրական են, միաժամանակ, մարդու իրավունքների ողջ կոնցեպտին հակասող։
Փաստացի, Փաշինյանն իր մեկնաբանություններում պատկերում է մի անընդունելի պատկեր, որով փորձում է համոզել, որ հայերը չափազանց խտրական, իրենց տարածքում այլ ազգերի չհանդուրժող, և, այդտեղից որպես հետևություն, 90-ականներին էթնիկ զտումներ իրականացրարծ ժողովուրդ են։
Այս պարագայում մեծ տարածք է բացվում ազգային փոքրամասնությունների վախերի համար, ու տարածաշրջանում ամենամոնոէթնիկ պետությունը՝ Հայաստանը, ամենաբարձր ամբիոնից համառորեն հայտարարում է, որ փախստականների վերադարձի փոխարեն պատրաստ է տարածք տալ, միայն թե չստանձնի պարտավորություն էթնիկ փոքրամասնության իրավունքների պաշտպանության առջև։
Մեկ այլ խնդիր, որը նա անտեսում ու չի շոշափում, շեշտը դնելով ադրբեջանցիների վերադրձի ու դրա անընդունելիության վրա։
Շուշիից 90-ականներին գրադով գնդակոծվող Ստեփանակերտը ստիպված էր գրավել այդ ստրատեգիկ բարձունքը, որպեսզի կանգնեցներ ավերածությունն ու ապահովեր քաղաքի բնակչության անվտանգությունը։ Այստեղ համեմատաբար ցածր դիրքում գտնվող քաղաքի համար կենսագործունեության անհրաժեշտ պայմաններ ապահովելու հարցն էր, ոչ թե այնտեղի ադրբեջանցի բնակչությանը քշելը։
Փաշինյանը վարկաբեկում է անցյալում կատարվածի իմաստն ու նշանակությունը, շեշտը դնելով տվյալ պահին Շուշիում գտնվող բնակչության էթնիկ պատկանելության վրա՝ միաժամանակ անվտանգությանը միտված գործողությանը տալով էթնիկ զտման երանգներ։
Շատ տխուր է, ավելի խելամիտ կլինի չշարունակել այս թեզը պնդելը, քանի որ այն աշխատում է միայն ու միայն իր դեմ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5197 դիտում
18:38 07-10-2014
Պետք է փոխենք ֆուտբոլիստների մտածելակերպը. «Արարատ»-ի գլխավոր մարզիչ
1883 դիտում
10:30 29-06-2019
Հնարավո՞ր է արդյոք քրեականացնել մտածելակերպը․ «Առավոտ»
Այս բաժնից
373 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
403 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
358 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ