Դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային կենտրոն
Հունվարի 29-ին Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային կենտրոն: Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ[url=https://www.facebook.com/armembnl/posts/798802970990244] դեսպանությունը[/url]:
Դեսպանը հանդիպում և քննարկում է ունեցել գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ միջազգային համագործակցության վերաբերյալ, այնուհետև շրջայց է կատարել և ծանոթացել կենտրոնի լաբորատորիայի աշխատանքներին։