Ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով:
Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: