slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Տեսահոլովակի պրեմիերա. «Անտունի»՝ «Քալաշյան» պարարվեստի դպրոցի սաների կատարմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Տեսահոլովակի պրեմիերա. «Անտունի»՝ «Քալաշյան» պարարվեստի դպրոցի սաների կատարմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1853 դիտում article-date 23:09 29-01-2021
Քալաշյան» պարարվեստի դպրոցը ներկայացրել է «Անտունի» նոր տեսահոլովակը, որը նվիրված է 2020-ի պատերազմին, հերոս, մեր ապրելու համար կյանք տված և մեր կողքին հիմա ապրող հայ զինվորին: Միտքն առաջացել է պատերազմի ընթացքում, բայց իրագործվել ավարտից հետո: Տեսահոլովակում գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանի գեղեցիկ բեմադրությունն իրականություն են դարձրել «Քալաշյան» պրոֆեսիոնալ պարային դպրոցի ճկուն սաները, իսկ մենակատարը դպրոցի գլխավոր փորձավարուհի Աննա Քալաշյանն է: «Մենք փորձել ենք ակտիվացնել մշակույթն ի օգուտ այս դժվարին օրերի, ես գտնում եմ, որ հենց այս օրերին մենք արվեստում ունենք շատ անելիքներ՝ լրացնելու համար այն բացը, որը գոյացել է հիմա մարդկանց մեջ: Մշակութային մարդիկ իրենց ստեղծագործություններով պետք է կարողանան ազգին հույսի ճանապարհ ցույց տալ, որ մարդիկ իրենց կյանքը կարողանան շարունակել նոր կետից»,-նշում է Ասատուր Քալաշյանը: Երաժշտությունը կոմպոզիտոր Գեորգի Գուրջիևինն է, իսկ դաշնակահարը Հայկ Մելիքյանն է: Բեմադրող օպերատորն Արթուր Օրդոյանն է: Տեսահոլովակում պատերազմից առաջ գործող շքեղ դահլիճ է, որին հաջորդում է ավերվածը, որը հիշեցնում է Շուշիում հակառակորդի հրթիռակոծությունից ավերված մշակույթի տունը: Սյուժեն Ասատուր Քալաշյանինն է: «Քալաշյան» պարարվեստի դպրոցը գործում է արդեն 7 տարի, ունեցել է բազմաթիվ համերգներ և մենահամերգներ, իսկ «Անտունին» նրանց մեկնարկային տեսահոլովակն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր