211652_close_icon
views-count1299 դիտում article-date 15:05 28-01-2021

«Քալաշյան» պարարվեստի դպրոցը «Անտունի» անդրանիկ հոլովակը նվիրել է հայ զինվորներին

«Քալաշյան» պարարվեստի դպրոցը ներկայացրել է «Անտունի» նոր տեսահոլովակը, որը նվիրված է 2020-ի պատերազմին, հերոս, մեր ապրելու համար կյանք տված և մեր կողքին հիմա ապրող հայ զինվորին: Միտքն առաջացել է պատերազմի ընթացքում, բայց իրագործվել ավարտից հետո: Տեսահոլովակում գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանի գեղեցիկ բեմադրությունն իրականություն են դարձրել «Քալաշյան» պրոֆեսիոնալ պարային դպրոցի ճկուն սաները, իսկ մենակատարը դպրոցի գլխավոր փորձավարուհի Աննա Քալաշյանն է: «Մենք փորձել ենք ակտիվացնել մշակույթն ի օգուտ այս դժվարին օրերի, ես գտնում եմ, որ հենց այս օրերին մենք արվեստում ունենք շատ անելիքներ՝ լրացնելու համար այն բացը, որը գոյացել է հիմա մարդկանց մեջ: Մշակութային մարդիկ իրենց ստեղծագործություններով պետք է կարողանան ազգին հույսի ճանապարհ ցույց տալ, որ մարդիկ իրենց կյանքը կարողանան շարունակել նոր կետից»,-նշում է Ասատուր Քալաշյանը: Երաժշտությունը կոմպոզիտոր Գեորգի Գուրջիևինն է, իսկ դաշնակահարը Հայկ Մելիքյանն է: Բեմադրող օպերատորն Արթուր Օրդոյանն է: Տեսահոլովակում պատերազմից առաջ գործող շքեղ դահլիճ է, որին հաջորդում է ավերվածը, որը հիշեցնում է Շուշիում հակառակորդի հրթիռակոծությունից ավերված մշակույթի տունը: Սյուժեն Ասատուր Քալաշյանինն է: «Քալաշյան» պարարվեստի դպրոցը գործում է արդեն 7 տարի, ունեցել է բազմաթիվ համերգներ և մենահամերգներ, իսկ «Անտունին» նրանց մեկնարկային տեսահոլովակն է
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր