211652_close_icon
views-count42147 դիտում article-date 22:23 29-01-2021

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են BMW-ն ու Մոսկվիչը. Մոսկվիչը բախվել է գազատար խողովակին, BMW-ն էլ՝ բազալտե հենապատին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արագածավան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 41-ամյա Հրայր Ավետիսյանի վարած BMW մակնիշի և 40-ամյա Մնացական Քոչարյանի վարած Մոսկվիչ մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մոսկվիչը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բազալտե հենապատին: Վթարի հետևանքով Հ. Ավետիսյանն ու նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 51-ամյա Բաբկեն Մինասյանը, 73-ամյա Զվարթ Մինասյանն ու 44-ամյա Գայանե Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: [b]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր