211652_close_icon

Արտակարգ իրավիճակների նախարարի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1405 դիտում article-date 20:09 29-01-2021
Հունվարի 29-ին Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ լսելու նրանց խնդիրները և հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նախապես հերթագրված 9 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 8-ը: Քաղաքացիների մեծ մասը դիմել է նախարարության համակարգում աշխատանքի ընդունվելու, Փրկարար ծառայություն տեղափոխման կամ վերականգնման խնդրանքով: Յուրաքանչյուր հարց քննարկվել է անհատական. քաղաքացիների մի մասին տրվել է պարզաբանում, իսկ մյուս մասի բարձրացրած խնդիրների առնչությամբ նախարարը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է համակողմանի ուսումնասիրել դրանք, ճշտել աջակցության հնարավոր տարբերակները և ՀՀ օրենսդրության շրջանակներում տալ լուծումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր