211652_close_icon

ՀՀ էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

views-count562 դիտում article-date 22:31 26-09-2025
Սեպտեմբերի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել են ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են բազմաբնույթ թեմաներ․ ներկայացվել են ներդրումային առաջարկներ, բարձրացվել են արտահանման և ներմուծման գործընթացներին, գյուղատնտեսության և ինտենսիվ այգեգործության ծրագրերին, արևային էներգետիկայի ու տեքստիլ արդյունաբերության ոլորտներին, ինչպես նաև զբոսաշրջության և առցանց հարթակների զարգացմանը վերաբերող հարցեր։

Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակում դրանց հնարավոր լուծումներ ապահովելու նպատակով։

Նմանատիպ նյութեր