1226 դիտում
14:56 29-01-2021
Էկվադորում փակվել է COVID-19-ի դեմ կեղծ պատվաստանյութի 70 000 դեղաչափ վաճառած կլինիկան. դեռևս պարզ չէ՝ ինչ է ներարկվել հիվանդներին
Էկվադորում հայտնաբերվել է կլինիկա, որը տասնյակ հազարավոր հիվանդների COVID-19-ի դեմ կեղծ պատվաստանյութեր է վաճառել: Այս մասին հայտնում է [url=https://www.dailymail.co.uk/news/article-9199033/Authorities-shut-clandestine-clinic-Ecuador-offered-FAKE-COVID-19-vaccine.html?fbclid=IwAR2lX8dPX8onsaARPUxYb11-qlzJDDlUhzrSiaHycq1XbM1XfRCGSQSVFiQ]Daily Mail[/url]-ը:
Այս առնչությամբ մայրաքաղաք Կիտոյի անվտանգության ղեկավար Սեզար Դիազը լրագրողներին ասել է, որ ապօրինի հաստատությունն առնվազն 70 000 հիվանդների է սպասարկել: Ընդ որում, պատվաստումների ընթացքը բաղկացած է եղել երեք դեղաչափերից, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է 15 ԱՄՆ դոլար:
Դիազի խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե ինչ է ներարկվել հաստատությունում բուժվող հիվանդներին: Ներկայումս գերատեսչությունը զբաղված է միացությունը հայտնաբերելու աշխատանքներով:
Համացանցում տարածում գտած տեսանյութից միայն հայտնի է դարձել այն փաստը, որ պատվաստումներն իրականացրել է բժիշկ Լյուսիա Պենաֆիելը:
Մանրամասները պարզվում են:
Նմանատիպ նյութեր
1942 դիտում
12:39 13-09-2021
ՀՀ-ում COVID-19-ի դեմ կատարվել է 335 721 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 215 278, երկրորդ դեղաչափ` 120 443․ ԱՆ
1959 դիտում
09:25 03-05-2021
ԱՄՆ-ում մինչ օրս Covid-19-ի դեմ պատվաստանյութի ավելի քան 245 միլիոն չափաբաժին է ներարկվել
Այս բաժնից
2764 դիտում
13:21 26-12-2024
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը