211652_close_icon
views-count1188 դիտում article-date 23:46 28-01-2021

Անկախությունից ի վեր՝ այսօր ամենածանր տոնն է մեզ համար. մեր կորուստներն ու ցավն անսահման են. Արտակ Բեգլարյան

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Անկախությունից ի վեր՝ այսօր ամենածանր տոնն է մեզ համար, սակայն միևնույն է՝ շնորհավո՛ր Հայոց բանակի ու Հայրենյաց պաշտպանի օրը: Մեր կորուստներն ու ցավն անսահման են, նույնքան անսահման են մեր պարտքերն ու իրական անելիքները: Այո՛, հիմնադրման պահից սկսած մեծ գործ է արվել հայոց պետականության ու բանակի կայացման ուղղությամբ, սակայն սխալներն ու բացթողումները վճռական ծավալների էին, որոնք ևս հանգեցրել են այս իրավիճակին: Հիմա եթե իրոք ցանկանում ենք շտկել սխալներն ու շարժվել պետականության զորացման ճանապարհով, ապա պաթոսն ու երկպառակտությունները չեն օգնի, փոխարենը խելացի, քրտնաջան ու երկարատև աշխատանք է պետք՝ հիմնված մշտական ինքնավերլուծության, միջավայրային ռիսկերի պատշաճ գնահատման ու կառավարման համակարգերի արդյունավետության կտրուկ բարձրացման վրա: Եթե հաջողենք այդ հարցում, կարժանանանք պատմության բարյացակամ վերաբերմունքին, եթե՝ ոչ, ապա հաստատ կգտնենք բազում պատճառներ հայի բախտից բողոքելու համար: Շնորհավոր ու շնորհակալություն բոլորին, ովքեր փոքր-ինչ ներդրում ունեն Հայրենիքի պաշտպանության ու Հայոց բանակի կայացման գործում, իսկ նահատակ տղաների հանդեպ կուտակած մեր բարոյական մեծ պարտքերի մասին իրավունք չունենք րոպե անգամ մոռանալու»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Անկախությունից ի վեր՝ այսօր ամենածանր տոնն է մեզ համար, սակայն միևնույն է՝ շնորհավո՛ր Հայոց բանակի ու Հայրենյաց պաշտպանի...

Опубликовано Artak Beglaryan Четверг, 28 января 2021 г.

Նմանատիպ նյութեր