Խեդիրան նախնական պայմանագիր է կնքել «Բավարիա»-ի հետ
Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան իր կարիերան կշարունակի «Բավարիա»-ում: Ինչպես տեղեկացնում է Kicker պարբերականը, Խեդիրան նախնական պայամանագիր է կնքել Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբի հետ:
27-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո և նա մյունխենյան թիմին բաժին կհասնի անվճար: