1795 դիտում
12:49 28-01-2021
Չինաստանի իշխանությունները բնակիչներին գումար են առաջարկում Նոր տարին տանը դիմավորելու և հազարատներին չայցելելու համար
Չինական որոշ քաղաքներում Նոր տարին տանը դիմավորելու ու փողոց դուրս չգալու համար իշխանությունները բնակիչներին գումար են առաջարկում։ Այս մասին գրում է [url=https://www.vice.com/en/article/z3v8v5/chinese-cities-are-paying-people-not-to-travel-during-lunar-new-year]Vice[/url]-ը:
Պարբերականը պարզաբանում է, որ ամանորյա տոների ընթացքում չինացիները հաճախ մեկնում են այլ քաղաքներում գտնվող իրենց հարազատների մոտ։ Ուստի տարածաշրջանից դեպի տարածաշրջան մարդկանց զանգվածային տեղաշարժերը կանխելու համար չինական որոշ քաղաքների ղեկավարությունները ամանորյա տոները տանն անցկացնելու համար իրենց բնակիչներին գումար են առաջարկում։
«Դա անհրաժեշտ է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար՝ հատկապես երկրի հյուսիս-արևելքում վարակի նոր օջախների բռնկման ֆոնին»,- հայտնել է չինական քաղաքներից մեկի քաղաքապետարանը։
Նշվում է, որ որոշ քաղաքներ ամանորյա օրերի տանը մնալու համար բնակիչների առաջարկում են 155 դոլար. իսկ օրինակ՝ Չանշա քաղաքային շրջանում առաջարկում են 30 գիգաբայթ շարժական ինտերնետ, 200 էլեկտրոնային գիրք և անվճար դիմակներ
Նմանատիպ նյութեր
1319 դիտում
10:24 30-08-2014
Ոստիկանության ձեռնարկումները` նոր ուսումնական տարին անվտանգ ու ապահով դիմավորելու և անցկացնելու համար. տեսանյութ
2131 դիտում
15:27 15-08-2016
Նախապատրաստական աշխատանքներ կտարվեն՝ նոր ուս.տարին պատշաճ ուսհաստատություններում դիմավորելու նպատակով
Այս բաժնից
1372 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
790 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին