211652_close_icon
views-count2104 դիտում article-date 15:27 15-08-2016

Նախապատրաստական աշխատանքներ կտարվեն՝ նոր ուս.տարին պատշաճ ուսհաստատություններում դիմավորելու նպատակով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել 2016-2017թթ. ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում պատշաճ դիմավորելու նպատակով: Ըստ այդմ` հանձնարարվել է ուսումնասիրել կրթական հաստատությունների էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման ցանցերն ու քայլեր ձեռնարկել նկատված թերությունները սեղմ ժամկետում վերացնելու ուղղությամբ: Տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ դպրոցների հարակից տարածքներում կատարել համապատասխան գծանշումներ: Հանրակրթության վարչությանը հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու նպատակով: Առողջապահության վարչությանն էլ հանձնարարվել է առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով համալրել կրթական հաստատությունների բուժկետերը: Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթ շարունակվել է վերահսկողությունը՝ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման պայմանների նկատմամբ։ Մայրաքաղաքի 5 վարչական շրջանների 40 մանկապարտեզներում անակնկալ ստուգայցերի ժամանակ խախտման դեպքեր չեն արձանագրվել: Հանձնարարվել է շարունակել մշտական հսկողությունը: Ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի առնչությամբ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է 50 դեպք, որից 43-ը՝ շինարարական աղբի մասով: Հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունն ու հանրությանը պարբերաբար իրազեկել աղբը ոչ սահմանված վայրերում թափելու անթույլատրելիության և դրա համար նախատեսված վարչական տույժերի կիրառման մասին: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքում են 2016թ. ծրագրով նախատեսված՝ փողոցների, մայթերի և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես՝ փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: Հանձնարարվել է սահմնաված ժամկետում ավարտել փոսանորոգման աշխատանքները և գործընթացը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում: Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ, հաշվի առնելով եղանակային պայմանները, կանաչ տարածքների պատշաճ խնամք ապահովելու նպատակով կատարվում է երկհերթ ոռոգում: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր