211652_close_icon
views-count2066 դիտում article-date 09:25 28-01-2021

Մեր անվտանգության երաշխավորը ՀՀ զինված ուժերն են. Սյունիքի մարզպետի ուղերձը՝ Բանակի օրվա առթիվ

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորը. «Սիրելի՛ հայրենակիցներ, մեր անչա՛փ սիրելի զինվորներ, սպաներ, բարձրաստիճան սպաներ, հայրենիքի սահմանների պաշտպանությանը մասնակցած կամավորականներ, Սյունիքի «Երկրապահ ԿՄ» անդամներ... Հունվարի 28-ին նշում ենք Հայոց բանակի կազմավորման օրը։ Իհարկե, այս տարի այլ տրամադրությամբ ու խոհերով ենք դիմավորում այն՝ անդառնալի և ցավալի կորուստներով ու, առաջին հերթին, պետք է հիշենք 2020-ի պատերազմում նահատակված մեր հերոսներին, գլուխ խոնարհենք այն սրբացած անունների առաջ, որոնց հանդեպ ու նաև իրենց հարազատների հանդեպ մեծ ու պարտավորեցնող պարտք ունենք: Մեր շատ հայորդիներ դեռևս բուժման և առողջության վերականգնման ճանապարհին են, նրանց՝ արագ ապաքինում։ Նաև շուտափույթ տունդարձ եմ մաղթում նրանց, ում սպասում են: Այսօր մեր սահմանին ու դիրքերում կանգնած բոլոր հայորդիներին ցանկանում եմ անվտանգ, խաղաղ ծառայություն, չընկրկող ոգի: Մենք այժմ ու հետագա տարիներին հնարավորինս արագ տեմպերով պատերազմի հետևանքները թոթափելու՝ և՛ բանակը զորացնելու, և՛ երկիրը հզորացնելու, նրա բոլոր ոլորտները ոտքի կանգնեցնելու խնդիր ունենք։ Առաջնայինն, իհարկե, մեր անվտանգությունն է, դրա երաշխավորը՝ ՀՀ զինված ուժերը։ Իսկ պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան կարևոր էր զինված ուժերի համար ամուր թիկունքը, նաև օրհասական պահերին՝ մեր արդեն փորձառու ու նորօրյա կամավորականների՝ կանոնավոր բանակի կողքին լինելը։ Ուստի բանակին սատար կանգնելը յուրաքանչյուրիս ամենօրյա աշխատանքը պետք է լինի ուղղակիորեն ու նաև մեր՝ ճիշտ տեղում, ճիշտ աշխատանքի միջոցով, քանզի բանակաշինությունն ընթանում և շարունակվում է անընդմեջ, ամեն պահ։ 2020-ին նորից վերապրելով պատերազմի դժնդակ օերերը՝ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ անգնահատելի արժեքներ են հաղթանակն ու խաղաղությունը, ու դրանք եմ Հունվարի 28-ին մաղթում ամենքիս և նաև միասնականություն, որովհետև, երբ միասնական ենք, անպարտելի ենք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ...

Опубликовано Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration Среда, 27 января 2021 г.

Նմանատիպ նյութեր