11362 դիտում
23:53 27-01-2021
Եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանում. Ռոբերտ Քոչարյան
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի հասարակությունը դիլեմայի առաջ է. ՀՀ իշխանությունը, վարչապետը արեցի՞ն ամեն ինչ պատերազմ ունենալու համար ու չարեցի՞ն ոչինչ կանխելու համար: Կամ, արեցին ամեն ինչ պատերազմում պարտվելու համա՞ր ու չարեցին ոչինչ հաղթելու համա՞ր:
Հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում նման հարցադրումներ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով իշխանությունների ու անձամբ վարչապետի հնարավոր դավաճանության մասին հարցին:
«Այնքան շատ են սխալները մեկ մարդու ու մեկ պատերազմի համար, չափազանց շատ են: Ես կառաջարկեի այդ ամենին նայել այլ անկյան տակ. իսկ ի՞նչ է արվել պատերազմ չունենալու համար: Այս 2.5 ամսվա ընթացքում չի ասվել ոչինչ այն մասին, թե վարչապետն ինչ է արել այսպիսի վիճակ չունենալու համար»,- ասաց նա:
Քոչարյանի խոսքով` փոխարենն ամեն ինչ արվել է դիվանագիտական ձախողում ունենալու, գործընթացը փակուղի մտցնելու, Թուրքիային, Ադրբեջանին հրահրելու, նրանց մեր դեմ միավորելու համար: Իսկ պատերազմի ժամանակ չեզոքացվել են փորձառու հրամանատարները, չի համալրվել բանակը:
«Լուկաշենկոյի ձայնագրությունից հայտնի է, որ գործարքի քննարկում եղել է, այս նոր իշխանությունը ևս այս կարգի խոսակցության մեջ մտել է՝ հայտնի պաշտոնյայի հանդիպում Դուբայում և չգիտենք` այդ առաջարկն ընդունվել է, թե մերժվել: Խոսք էր գնում 5 շրջանների մասին, և ունենք պատերազմի արդյունքում հանձնած այդ շրջանները և մի բան էլ ավելին» ,- ասաց Քոչարյանը:
Ըստ նրա, սա այն հարցն է, որով պետք է զբաղվեն իրավապահները, բայց չեն զբաղվում: Այդ պարագայում,նրա խոսքով, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածելու, որ այդպիսի գործարք եղել է, քանի դեռ այն չի հերքվել:
«Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ կաներ այն ամենը, ինչ արվել է: Չարամտությո՞ւն է, թե՞ չհասկանալով ինչ-որ քայլեր են արվել, դա մեծ հարց է, որ ևս պետք է պարզել»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
2696 դիտում
13:25 07-06-2021
Եթե երկրում ամեն ինչ լավ ընթացքի մեջ լիներ, երբեք վերադարձի մասին չէի մտածի․ Ռոբերտ Քոչարյան. Tert.am
1264 դիտում
14:34 11-10-2024
Այսօր չկա մեղադրանք, չկա հոդված. այս ամենը որևէ կապ չունի իրավաբանության հետ ընդհանրապես. Ռոբերտ Քոչարյան
Այս բաժնից
301 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
901 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
493 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում