1264 դիտում
14:34 11-10-2024
Այսօր չկա մեղադրանք, չկա հոդված. այս ամենը որևէ կապ չունի իրավաբանության հետ ընդհանրապես. Ռոբերտ Քոչարյան
Այսօր չկա մեղադրանք, չկա հոդված. այս ամենը որևէ կապ չունի իրավաբանության հետ ընդհանրապես:
Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը:
«Այն ինչ կատարվում է աբսուրդի ժանրից է և որևէ կապ չունի իրավաբանության հետ ընդհանրապես:
3 տարի այս գործը պահել են Վճռաբեկ դատարանում, օպերացիան՝ ՍԴ-կազմը փոխելն ավարտել են, հետո Սահմանադրական դատարանը կայացրեց շատ տարօրինակ որոշում, հետ ուղարկվեց Վճռաբեկ:
Այսպես ասենք, մի օպերացիա էր մշակվել, որը տևեց 3 տարի և դրան գումարենք այն փաստը, որ ՍԴ-ում այդ որոշմանը քվեարկել են մարդիկ, որոնք քվեարկելու իրավունք չեն ունեցել:
Հրայր Թովմասյանին չեն թույլատրել մասնակցել այդ հարցի քննարկմանը և հետաքրքիր պատճառաբանությունն էր: Գիտեք ինչպիսինն էր: Իմ փաստաբան Արամ Օրբելյանի հետ ունի քավոր-սանիկ հարաբերություններ: Իսկ հարազատ եղբայրությունը պարզվում է՝ խոչընդոտող հանգամանք չէ:
Ամեն ինչ բաց է լինելու, այսօր չկա մեղադրանք, չկա հոդված: Իմ տպավորությամբ այս գործը, այս վիճակում ուղղակի գցել են առաջին դատարանի գրպանը՝ լուծում գտնելու համար: Օրինական լուծում այս վիճակից ուղղակի չկա:
Դատավորը, եթե ունենա բավարար համարձակություն պետք է ուղղակի կարճի այս գործը,- ասաց Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր
1942 դիտում
22:28 23-06-2021
«Դատարանի այս որոշումն աղերս չունի իրավաբանության հետ». Չարչյանի պաշտպանները վերաքննիչ բողոք կներկայացնեն
736 դիտում
13:51 20-02-2024
Արցախն ընդհանրապես կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ․ Վահրամ Բալայան
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»