211652_close_icon
views-count4281 դիտում article-date 13:28 13-10-2018

Ջասթին Թրյուդոն հույս ունի ապագայում անդրադառնալ ՀՀ-ում Կանադայի դեսպանատուն բացելու հարցին

Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու անհրաժեշտություն կլինի երկու երկրների հարաբերությունները բարելավելուց հետո: «[url=https://armenpress.am/arm/news/950772.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի ու Կանադայի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: «Մենք հասկանում ենք, որ ՀՀ-ում Կանադայի դեսպանատուն բացելը լուրջ առաջընթաց կլինի: Ինչքան ավելի բարելավվեն երկու երկրների հարաբերությունները, գնալով անհրաժեշտ կլինի սկսել այդ գործընթացը: Մենք հույս ունենք ապագայում անդրադառնալ այդ հարցին»,- ասաց Թրյուդոն: Կանադայի վարչապետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ երկար են խոսել երկու երկրների հարաբերությունները խորացնելու տեսլականի մասին: Թրյուդոն նշեց, որ հարաբերությունները զարգացնելու մասին զրույցները շատ ներշնչող էին:

Նմանատիպ նյութեր