211652_close_icon
views-count2243 դիտում article-date 16:46 27-01-2021

Թուրքիայում ձերբակալվել է ռազմական հեղաշրջման փորձի ևս 4 մասնակից՝ 3 պաշտոնաթող գեներալ և մի իմամ

Թուրքական դատախազությունն այսօր չորս անձանց, այդ թվում`Թուրքիայի ԶՈՒ երեք նախկին բարձրաստիճան սպաների և մեկ իմամի ձերբակալման հրաման է տվել․ նրանք մեղադրվում են «ահաբեկչական ցանցի» (FETÖ) հետ ենթադրյալ կապերի համար: Ըստ Թուրքիայի իշխանությունների՝ այդ ցանցը կանգնած էր 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետևում, թուրքական լրատվամիջոցներին հղումով գրում է [url=https://eadaily.com/ru/news/2021/01/27/tri-generala-i-taynyy-imam-arestovany-v-turcii-po-delu-o-gosperevorote?fbclid=IwAR1dIzEs4X9mJOJpXWVgjnzox_gTh9YRf4w0ju7llbEofZb1ydHYgwG2gQI]EADaily[/url]-ն։ Նշվում է, որ Թուրքական հետախուզության տվյալներով՝ կասկածյալներն ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանցի և այլ միջոցներով կապ են պահպանել «զինված ահաբեկչական խմբի» մյուս անդամների հետ։ Թուրքիայի իշխանությունները միայն անցյալ ամիս 304 մարդ են ձերբակալել FETÖ-ի հետ ենթադրյալ կապերի մեղադրանքով: Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Նմանատիպ նյութեր