Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի ավելի քան 200 մասնակից է զոհվել
Թուրքիայում հեղաշրջման 204 մասնակից է սպանվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի 1-ին բանակի հրամանատար Ումիթ Դյունդարը` ասուլիսի ժամանակ:
Եվս 1563 զինծառայող ձերբակալվել է,- հավելել է ռազմական պաշտոնյան:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/07/16/90581/]Հիշեցնենք[/url], որ Թուրքիայի զինվորականների ձեռնարկած հեղաշրջման փորձը տապալվել է այն բանից հետո, երբ հազարավոր մարդիկ արձագանքել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` իրեն աջակցելու կոչին:
Թուրքիայի որոշ բնակիչներ sms հաղորդագրություններ էին ստացել Թուրքիայի նախագահ Էրդողանի անունից՝ փողոց դուրս գալու կոչով:
Տասնյակ ապստամբ զինվորներ թողել են իրենց տանկերը Ստամբուլում, նշում է Reuters գործակալությունը:
Էրդողանը, ով հանգստանում էր երկրի հարավարևմտյան ափին, հեղաշրջման փորձից հետո վերադարձել է Ստամբուլ: Նա Աթաթուրքի անվան օդանավակայանում ասուլիս է տվել։