211652_close_icon
views-count32130 դիտում article-date 10:29 27-01-2021

Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում․ 63-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Օձուն գյուղի բնակիչ 63-ամյա Աշոտ Ձ․-ն Mercedes մակնիշի ավտոմեքենայով Օձուն գյուղի սկզբնամասում՝ ոլորանների մոտ, վազանց կատարելու ժամանակ, վրաերթի է ենթարկել համագյուղացի 56-ամյա Մարինե Ղ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի համանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հ․ Վարդանյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Դ․Խաչատրյանի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փաստի առթիվ ավագ քննիչ Դ․Խաչատրյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր