Քաղաքական ուժերը ակտիվորեն նախապատրաստվում են արտահերթ ընտրություններին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած մի քանի քաղաքական ուժեր և գործիչներ հայտարարել են, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել իշխանությունների կողմից կազմակերպվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն քաղաքական ուժերի հիմնական մասը ակտիվորեն զբաղված է նախընտրական նախապատրաստություններով:
Կուսակցությունները տեղական կառույցներ են ստեղծում, վստահված անձանց են հավաքագրում, խորհրդարանական կուսակցությունները հանձնաժողովի անդամների ընտրություն և ուսուցանում են նախաձեռնում:
Հնարավոր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպվեն մայիս-հունիս ամիսներին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]