4080 դիտում
23:40 26-01-2021
Աննա Հակոբյանին Մոսկվա ուղեկցած «ախրանիկներին» դիվանագիտական անձնագրեր են տրվել. Mediaport
Mediaport-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Նիկոլ Փաշինյանի կնոջ և երեխաների՝ մոսկովյան վերջին վոյաժից:
Բանն այն է, որ մասնավոր այցի ժամանակ նրանց ուղեկցած անվտանգության աշխատակիցները ՌԴ մուտք են գործել դիվանագիտական անձնագրերով, քանի որ համավարակի պատճառով Հայաստանի քաղաքացի, ոչ հատուկ կարգավիճակ ունեցող անձանց մուտքը Ռուսաստան արգելվում է:
Փաստացի, դիվանագիտական անձնագրերի տրամադրման կարգը, որն իբր, վերանայել ու խստացրել են Նիկոլ Փաշինյանի օրոք, իրականում նշանակում է, որ այդպիսի աձնագրեր են հատկացվում կամայական անձանց, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներին:
Ուշագրավ է նաև, որ թեև հայտարարվեց, որ Փաշինյանի ընտանիքի այցը Մոսկվա մասնավոր է, բայց անվտանգության աշխատակիցներն այդ օրերի համար ոչ միայն աշխատավարձ են ստացել, այլև ձևակերպվել է գործուղում և նրանք վճարվել են Հայաստանի հարկատուների միջոցներով: Սա ոչ այլ ինչ է, քան արարք, որը քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված հանցագործության (վատնում) առերևույթ հատկանիշներ է պարունակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12647 դիտում
19:13 02-01-2020
Ինչու՞ Աննա Հակոբյանին կարելի է կամուֆլյաժ կրել, իսկ Հրանուշ Հակոբյանին՝ ոչ․ Գագիկ Համբարյան
Այս բաժնից
466 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
799 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել