211652_close_icon
views-count1765 դիտում article-date 22:00 26-01-2021

ՀՖՖ-ի ղեկավարությունը կատարում է չմտածված քայլեր. ՀՖՖ արտահերթ ժողովի նախաձեռնող խումբ

ՀՖՖ արտահերթ ժողովի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում նշված է. Երեկ տեղի ունեցավ ՀՖՖ-ի գործկոմի նիստը, որի ընթացքում կասեցվեց ՀՖՖ միանգամից 6 անդամների անդամությունը։ Այս քայլով ՀՖՖ-ի ղեկավարությունը ցույց է տալիս, որ պատրաստ չէ կառուցողական քաղաքականություն վարել և կատարում է չմտածված քայլեր, որոնք ավելի են խորացնելու ճգնաժամը հայկական ֆուտբոլում։ Անտեսելով արտահերթ ժողով անցկացնելու արդարացի պահանջը, ՀՖՖ ղեկավարությունը ցանկանում է ազատվել նախաձեռնողներից և գործընթացը մեկնաբանում է իրենց համար ցանկալի ձևով։ Ակնհայտ է, որ այս քայլերով ՀՖՖ ղեկավարությունը չի կարող լռեցնել այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են առողջացման գործըթաց սկսել ՀՖՖ-ում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր