1806 դիտում
16:46 26-01-2021
Իրանի իշխանությունները կալանավորել են ԱՄՆ-ի քաղաքացու, որին կասկածում են լրտեսության մեջ
Իրանի իշխանությունները լրտեսության կասկածանքով կալանավորել են ԱՄՆ-ի եւ Իրանի քաղաքացու։ Այդ մասին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին:
«Վերջերս Իրանից մեկնելու փորձ անելիս կալանավորվել է երկքաղաքացիութամբ իրանցի, որը լրտեսական գործունեություն էիրականացրել եւ տվյալներ հավաքել այլ երկրի համար»,- ասել է նա՝ պատասխանելով Իրանի եւ ԱՄՆ-ի քաղաքացուն ձերբակալելու մասին լրագրողի հարցին: Իսմայիլիի խոսքը մեջբերում է Միզան գործակալությունը: Ըստ որում դատարանի ներկայացուցիչն ընդգծել է, որ «իրանական օրենքները չեն ճանաչում երկքաղաքացիությունը»:
Ուստի կալանավորվածը երկրի իշխանությունների կողմից համարվում է սոսկ Իրանի քաղաքացի: Թեհրնի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների սրման պատճառով Իրանում օտարերկրացի գործակալների հայտնաբերման արշավ է ընթանում: Այսպես, 2019 թվականի հոկտեմբերի 1-ին մահվան դատավճիռ է կայացվել երկրի քաղաքացուն ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար: Բացի դրանից, 2020 թվականի փետրվարի 4-ին պատժի առավելագույն չափի է դատապարտվել Իրանի քաղաքացին միջուկային ծրագրի բնագավառում Վաշինգտոնի օգտին լրտեսության համար, հաղորդել է «[url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10546891]ТАСС[/url]»-ը:
Նմանատիպ նյութեր
1295 դիտում
16:01 14-02-2019
Բելգիայի հակահետախուզության տնօրենին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
1091 դիտում
12:42 27-01-2015
ԱՄՆ իշխանությունները 3 ռուսների մեղադրել են լրտեսության մեջ
38640 դիտում
10:49 23-05-2017
Ո՞վ է Սարատակում հայտնված տղամարդը, որին կասկածում են Ադրբեջանի լրտես լինելու մեջ. «Առավոտ»
Այս բաժնից
502 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
679 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
688 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը