211652_close_icon

Նոր արտոնություններ արցախյան պատերազմի հերոսներին․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count5799 դիտում article-date 10:23 26-01-2021
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պետությունը օրենքներով եւ իրավանորմատիվային դաշտով պարտավորություններ ունի ստանձնած երկրի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամ դարձած իր քաղաքացիների համար, ինչն ամրագրված է նաեւ բարոյական արժեհամակարգով: Պատերազմի ավարտից հետո գործադիրը մի քանի օրենսդրական եւ գործադիրի որոշումների մակարդակով փոփոխություններ կատարեց, որոնցով սոցիալական աջակցության եւ արտոնություններ տալու մեխանիզմներ ներդրեց: Դրանց գործնական կիրառման ընթացքում պարզվեց, որ, այնուամենայնիվ, նույնիսկ արտոնությունները կիրառելիս կան օրենսդրական բացեր, որոնց պատճառով հայրենիքի պաշտպանութան մեջ անգնահատելի ավանդ ունեցողները եւ նրանց հարազատները ստիպված են վճարել պետական տուրքեր: Այս խնդիրը լուծելու համար Արդարադատության նախարարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր