Քիմ Քարդաշյանը Հայաստան է ժամանելու System of a down խմբի հետ. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ երեկ տարածված տեղեկությունների, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևան ժամանող «System of a down» խմբի հետ Հայաստան է ժամանելու նաև հանրահայտ հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը:
Վերջինս արդեն մի քանի տարի բավական ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն աջակցող գործընթացներին: Ի դեպ, առաջիկա ապրիլին, սպասվում է, որ «System of a down»-ի հետ Երևան կժամանի նաև հոլիվուդյան կինոաստղ Ջորջ Քլունին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։