1893 դիտում
16:44 06-12-2020
System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար
System of a Down խմբի մենակատար, ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը նշել է, որ խումբն իր երկու նոր երգերի շնորհիվ մոտ 1 միլոն դոլար է հավաքել Հայստանին և Արցախին օգնելու համար, գրում է[url=https://www.auroranews.am/news/2020-12-06-system-of-a-down-y-nor-ergeri-mijotsov-mek-milion-dolar-e-havaqel-artsakhin-ajaktselu-hamar?fbclid=IwAR3IjQX4Ob6zwUSbb25ovM5vJ4tusv8zQRCmp5mmpEcY0IhaT8PsyLnIQiM] Aroranews.am[/url]-ը:
Այս մասին գրում է iheart.com կայքը՝ մեջբերելով Սերժ Թանկյանի՝ կալիֆորնիական NBC-ին տված հարցազրույցը, որում հայազգի երաժիշտը շեշտել է, որ խմբի նոր երգերը ոչ մի կապ չունեն նրանց վերամիավորման հետ. «Մենք որոշեցինք դա անել, որպեսզի կարողանանք հարցազրույցներ անցկացնել անարդարության և հումանիտար աղետի մասին, որոնք իրականացվում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի հայերի նկատմամբ, ինչպես նաև հավաքել անհրաժեշտ մարդասիրական միջոցներ: Այնպես որ դա մեր երաժշտական կարիերայի, խմբի կամ մեր մասին չէ»,- ասել է նա:
Թանկյանը նաև նշել է, որ առաջիկայում այլ աճուրդներ նույնպես անելու են՝ հաջակցություն Արցախի և Հայաստանի. «Մենք առաջիկա շաբաթների ընթացքում մի քանի դրամահավաք միջոցառումներ և աճուրդներ նույնպես կանենք՝ մեկ ամսվա ընթացքում, որպեսզի փորձենք շատ ավելին հավաքել»:
Ռոք երաժիշտը նաև հավելել է, որ երաժշտությունը տարբեր առումներով շատ լավ հնարավորություններ է ընձեռում, բայց նա նախ և առաջ գնահատում է նրա միջոցով արդարությունը բարձրաձայնելու հնարավորությունը. «Երաժշտությունը մի շարք հրաշալի հնարավորություններ է ընձեռում՝ մարդկանց զվարճացնելու, լավ զգացողություններ փոխանցելու, բայց ես հատկապես իմ ուշադրությունը սեւեռում եմ երաժշտության այն կողմի վրա, որն ինձ առաջ է մղում եւ մարտահրավեր նետում՝ արդարությունը բարձրաձայնելու: Ես գնահատում եմ այն արտիստներին, որոնք նման մոտեցում են ցուցաբերում: Այդպիսին են նաեւ System of a Down-ի աշխատանքների մեծամասնությունը, եւ ես կարծում եմ՝ մեր երկրպագուները գնահատում են մեր այդ սկզբունքը»,- նշել է System of a Down խմբի մենակատարը:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ ռոք խումբ «System Of A Down»-ը 15 տարվա դադարից հետո երկու նոր երգ թողարկեց՝ «Protect The Land» («Պաշտպանենք երկիրը») եւ «Genocidal Humanoidz» («Ցեղասպան մարդասիրություն») խորագրերով՝ այդ կերպ փորձելով աջակցել Արցախին:
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
13:59 13-11-2020
«System of a Down» խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար
2053 դիտում
22:57 25-01-2021
System of a Down-ը կազմակերպում է պատերազմում վիրավորված զինվորներին աջակցելու առցանց դրամահավաք
1101 դիտում
11:03 06-11-2020
System of a Down-ը 15-ամյա դադարից հետո նոր երգեր է ստեղծել՝ նվիրելով Արցախի գոյապայքարին
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1021 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր