211652_close_icon
views-count1552 դիտում article-date 17:39 25-01-2021

Լարսը բաց է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված բեռնատարների թիվը նվազել է՝ հասնելով 500-ի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը, Վանաձոր-Դիլիջան, Մարտունի-Վարդենիս, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Վայք-Սարավան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներում մառախուղ է։ [b]Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: [color=#EF2929]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/color]

Նմանատիպ նյութեր