1514 դիտում
09:35 25-01-2021
ԱՄՆ-ի հայերը պատրաստ են գործակցել Բայդենի հետ. Արամ Ա-ն շնորհավորել է նորընտիր նախագահին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։
«Երէկ՝ Շաբաթ առաւօտ, 23 Յունուար 2021-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհաւորեց Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ Ճօ Պայտընի ընտրութիւնը: Նորընտիր նախագահին ուղղած իր նամակին մէջ Նորին Սրբութիւնը յայտնեց, որ մեր ժողովուրդը ու յատկապէս Միացեալ Նահանգներու մէջ հաստատուած հայերը պատրաստ են գործակցելու իր եւ իր ղեկավարած վարչակազմին հետ՝ ի խնդիր մարդկային իրաւունքներու ու արժէքներու պաշտպանութեան, Միացեալ Նահանգներու ու Հայաստանի կապերու ամրացման, ինչպէս նաեւ խաղաղութեան հաստատման աշխարհի տարածքին:
Նորին Սրբութիւնը յիշեցուց, որ նախագահ Պայտըն ծերակոյտի անդամի տարիներէն սկսեալ բարեկամական կապեր հաստատած է հայ ժողովուրդին հետ եւ յատուկ յարգանք ցուցաբերած Հայոց Ցեղասպանութեան նահատակներուն նկատմամբ:
Հայրապետը վստահութիւն յայտնեց, որ ան վերանորոգ կերպով պիտի շարունակէ պաշտպանել ժողովրդավարութեան, ժողովուրդներու ինքնիշխանութեան եւ ցեղասպանութեան կանխարգիլման աշխատանքները եւ այս ծիրէն ներս յոյս յայտնեց Միացեալ Նահանգներուն կողմէ Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման գծով: Ապա, Արամ Ա. Կաթողիկոս իր յաջողութեան մաղթանքները փոխանցեց նախագահին»,- ասված է Արամ Ա-ի Ֆեյսբուքի գրառման մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՇՆՈՐՀԱՒՈՐԵՑ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ՆԱԽԱԳԱՀ ՃՕ...
Опубликовано His Holiness Aram I Воскресенье, 24 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
940 դիտում
20:05 08-07-2024
Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին
2787 դիտում
09:37 01-06-2017
Վանաձորի քաղաքապետը գործում է եվրոպական արժեքների դեմ, բայց ցանկանում է գործակցել ԵՄ-ի հետ․ «Ժամանակ»
2428 դիտում
10:37 07-03-2020
Բրյուսելը շարունակում է գործակցել ՀՀԿ-ի հետ․ «168 ժամ»
Այս բաժնից
727 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1024 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
649 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան