211652_close_icon
views-count1555 դիտում article-date 23:59 23-01-2021

Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով իրականացվում է մրցույթ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ միջպետական համաձայնագրի շրջանակում իրականացվում է մրցույթ Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Նախատեսված է 16 կրթաթոշակային տեղ` 6 բակալավրիատ, 7 մագիստրատուրա, 3 ասպիրանտուրա: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ու օտար լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները: Մասնակիցները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար: Փաստաթղթերն ընդունվում են 2020 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 8-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00: Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ, հեռ.՝ +37410-59-96-44, +374 10-59-96-46)։ Քննությունները տեղի կունենան 2021 թվականի փետրվարի 11-ից 19-ն ընկած ժամանակահատվածում: Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց: Այն հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ ՉԺՀ բյուջեի միջոցների հաշվին։ Թեկնածուները նաև պետք է կապ հաստատեն ՉԺՀ ընդունող բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով www.campuschina.org կայքէջ:

Նմանատիպ նյութեր