Հայտարարվում է մրցույթ՝ Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքում կրթություն ստանալու համար
                        Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարում է մրցույթ` 2017-2018 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքի բարձրագույն ավիացիոն ուսումնարանում /ինստիտուտում/ «Քաղաքացիական օդանավերի թռիչքային շահագործում» մասնագիտությամբ կրթություն ստանալու համար: 
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները կամ ավարտական դասարաններում սովորող ՀՀ քաղաքացիները:
Դիմորդները պետք է ներկայացնեն.
 [url=http://aviation.am/images/avia/pdf/dimum.pdf]դիմում` [/url]մրցույթին մասնակցելու համար,
 [url=http://aviation.am/images/avia/pdf/dimum-harcatertik.pdf]դիմում-հարցաթերթիկ[/url],
 ռուսական կողմից ներկայացված [url=http://aviation.am/images/avia/pdf/harcatertik.pdf]հարցաթերթիկ[/url]՝ լրացված համակարգչային շարվածքով և վերևի աջ անկյունում փակցված նկարով,
 հանրակրթական դպրոցների շրջանավարտները՝ ընդհանուր կրթության վկայական /ատեստատ/, իսկ ավարտական դասարանի դիմորդները` առաջադիմության թերթիկ՝ նոտարական գրասենյակի կողմից 
ռուսերեն թարգմանված,
 անձնագրի պատճեն,
 ծննդյան վկայականի պատճեն՝ նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված,
 բժշկական տեղեկանքներ` ընդհանուր առողջության և ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վերաբերյալ /ռուսերեն լեզվով/,
 տեղեկանք հոգեբուժական դիսպանսերից /ռուսերեն լեզվով/,
 տեղեկանք նարկոլոգիական դիսպանսերից /ռուսերեն լեզվով/,
 3x4 չափի 8 գունավոր լուսանկար,
 արական սեռի անձինք ներկայացնեն զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանքը:
 
Մրցույթի մասնակիցները պետք է քննություն հանձնեն ռուսերեն, մաթեմատիկա (ռուսերեն լեզվով) և ֆիզիկա (ռուսերեն լեզվով) առարկաներից: 
Բացի մրցութային առարկաներից քննությունների հանձնումը, դիմորդներն անցնում են բժշկական հետազոտություն և հանձնում ֆիզիկական պատրաստվածության նորմատիվներ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև 2016 թվականի նոյեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն. հասցե՝ ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան: 
Հարցերի դեպքում մրցույթին մասնակցել ցանկացող դիմորդները կարող են զանգահարել (060) 37-35- 47 հեռախոսահամարով:
[b]Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

