2739 դիտում
16:15 23-01-2021
«Ապարանի բժշկական կենտրոնում» փրկել են 10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը:
Հունվարի 19-ին 10 ժամ ձնաբքի տակ մնացած եւ ցրտահարված 17-ամյա տղայի մոտ կլինիկակակն մահ է գրանցվել` սրտի և շնչառության կանգով: Այս մասին [url=https://news.am/arm/news/625095.html]NEWS.am[/url]-ին հայտնել է Ապարանի ԲԿ տնօրեն Հայկ Շմավոնյանը:
«1 ժամ 15 րոպե բոլորս՝ ռեանիմատոլոգները, բժիշկները, բոլոր անձնակազմով սկսեցինք սիրտ-թոքային ռեանիմացիա անել եւ երեխայի կյանքը փրկվեց, գիտակցությունը վերկանագնվեց եւ դեռ գտնվում է հսկողության ներքո»,- ասաց նա` նշելով, որ տղայի վիճակն այժմ բավարար է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 16:20-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել:
Ըստ ԱԻ նախարարության՝ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Փրկարարներին հաջողվել է գտնել երկու քաղաքացիներին, որոնցից մեկը 17-ամյա տղան է։
Նշվում է, որ ընտանիքը Ձորագլուխ գյուղից է, սակայն նախորդ 7 տարիներն ապրել են Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքում եւ պատերազմից հետո նորից վերադարձել են գյուղ:
Նմանատիպ նյութեր
1381 դիտում
21:55 21-08-2023
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել 5-րդ հարկից ընկած երեխայի կյանքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Այս բաժնից
205 դիտում
18:38 08-05-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
220 դիտում
18:26 08-05-2024
Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը