1843 դիտում
22:28 22-01-2021
Ասում էին՝ հայագիտությանը քիչ ուշադրություն է դարձվում, թվերն ապացուցում են հակառակը․ԿԳՄՍ նախկին նախարար
Հիշո՞ւմ եք, որ ասում էին՝ հայագիտությանը քիչ ուշադրություն է դարձվում: Թվերն ապացուցում են ճիշտ հակառակը՝ երեք տարում Հայաստանի Հանրապետության բյուջեից հատկացումները արտասահմանյան համալսարաններում հայագիտական կենտրոնների ֆինանսավորման համար աճել են մոտ ութ անգամ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Հերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտության դեմ իբր արշավի վերաբերյալ, ինչն իրականում հակառակն է:
Հիշո՞ւմ եք, որ ասում էին՝ հայագիտությանը քիչ ուշադրություն է դարձվում: Թվերն ապացուցում են ճիշտ հակառակը՝ երեք տարում Հայաստանի Հանրապետության բյուջեից հատկացումները արտասահմանյան համալսարաններում հայագիտական կենտրոնների ֆինանսավորման համար աճել են մոտ ութ անգամ, երկրների թիվը՝ չորսից այս տարի կհասնի 10-ի, կենտրոնների թիվը աճում է երեք անգամ՝ չորսից դառնալով 12 կենտրոն:
2020–21 ուսումնական տարում, նախկին 4-ի փոխարեն, վերոնշյալ ծրագիրն իրագործվել է 6 պետության 8 հաստատությունների՝ Պրահայի Կարլովի (Չեխիայի Հանրապետություն), Բուխարեստի (Ռումինիա), Վենետիկի Կա՛Ֆոսկարի, Հռոմի Լա՛Սապիենցա (Իտալիայի Հանրապետություն), Զալցբուրգի (Ավստրիայի Հանրապետություն), Արգենտինայի Քենեդի (Արգենտինայի Հանրապետություն) համալսարանների, Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի եւ Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) հետ:
Ծրագրի իրագործման նպատակով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է տվյալ համալսարանի եւ ՀՀ դեսպանությունների միջեւ կնքված հուշագրերի կամ համաձայնագրերի հիման վրա»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտության դեմ իբր արշավի վերաբերյալ, ինչն իրականում հակառակն է: ‼️Հիշում եք, որ...
Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Пятница, 22 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
8694 դիտում
18:00 04-08-2017
«Բազեում» մեծ ուշադրություն է դարձվում սպորտային միջոցառումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2046 դիտում
15:43 15-05-2017
Զալցբուրգի համալսարանում տեղի է ունեցել հայագիտությանը նվիրված գիտական կոնֆերանս. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1249 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1072 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
889 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել