211652_close_icon

Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանո՞ւմ են հայության հետ խաղաղ ապրել։ Արցախի հայաթափումն ապացուցում է հակառակը՝ չեն ցանկանում. Վազգեն Պետրոսյան

views-count592 դիտում article-date 16:36 25-08-2025
Լևոն Տեր-Պետրոսյանն քաղաքականություն մուտք գործելուն պես խոսել է Հայաստանի անվտանգային համակարգը փոխելու մասին։ Որևէ երկրի անվտանգության համակարգը պետք է կարողանա հաղթահարել անվտանգային, սոցիալական, տնտեսական, հասարակական, ինքնության, կրթական և այլ մարտահրավերներ։

Անվտանգության համակարգը չի կարող բխել անհատի կամ կուսակցության ճաշակից ու շահից։ Երկրների միջև անվտանգային հարաբերությունների հիմքում պետք է լինեն փոխադարձ հարգանքն ու վստահությունը։ Եթե որևէ երկրի դեսպանությունը կամ նրա ուղեղային կենտրոնները, ելնելով իրենց երկրի շահերից, փորձում են փոխել մեկ այլ երկրի անվտանգային համակարգը, դա ուժի պարտադրանք է։

Արևմտյան երկրներն արդյո՞ք փոխել են իրենց անվտանգային համակարգը։ Դա նրանք չեն փոխել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ, երբ հնարավորություն կար խաղաղություն հաստատելու աշխարհում։

Արևմտյան անվտանգային համակարգը վերջին 400 տարվա ընթացքում նույնն է մնացել․ պատերազմել հանուն փողի և հումքի։ Արդյո՞ք Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են Հայության հետ խաղաղ ապրել այս տարածաշրջանում։ Արդյո՞ք ԱՄՆ-ն ցանկանում է սահմանափակել արևմտյան ռազմարդյունաբերական և էներգետիկ տրանսկորպորացիաների ախորժակը․․․ Արցախի հայաթափումը և Քենեդու սպանությունն ապացուցում են հակառակը՝ չեն ցանկանում։

Որևէ երկրի անվտանգության համակարգի փոփոխությունն իմաստավորվում է, երբ հիմնվում է համաշխարհային խաղի կանոնների և թշնամու տրամաբանության ըմբռնման վրա: Հակառակ դեպքում, կառավարության հավաստիացումներն ու խոստումները «խաղաղության» դուռը չեն բացի և կհանգեցնեն միայն նվաստացման, ճնշման ու շարունակական միակողմանի զիջումների․․․

Վազգեն Պետրոսյան

Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող

Նմանատիպ նյութեր